HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Չեզոքություն պահպանելը սիրիահայերի կողմից լավագույն որոշումն է. արաբագետներ

«Քանի դեռ կոնկրետ քայլեր չկան Սիրիայի հայկական համայնքի դեմ, ապա 60 հազարանոց այդ համայնքի կողմից Սիրիայում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում չեզոքություն պահպանելը լավագույն որոշումն է»,- կարծում է Արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Գործընկերոջ կարծիքն է կիսում նաև Սարգիս Գրիգորյանը, ում դիտարկմամբ հայերը և մյուս էթնիկ ու կրոնական փոքրամասնությունները Սիրիայում կատարվող գործընթացների ընթացքւմ կարևոր դերակատարություն ունեն, չնայած այն հանգամանքին, որ չեն մասնակցում անմիջական ռազմական գործողություններին. նրանց աջակցության կարիքն ունեն թե ընդդիմադիր, թե իշխանական ուժերը:

Արաբագետները չեն շտապում որոշակի կանխատեսումներ անել Սիրայում ստեղծված նոր կառույցի՝ «Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիայի» գործունեության մասին: Հիշեցնենք, որ այս նոր կառույցը փոխարինելու է եկել «Սիրիայի ազգային խորհրդին», որի կենտրոնը գտնվում էր Թուրքիայում: Այն փաստացի դադարեց գործել, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր հայտարարության մեջ նշեց, որ այդ կառույցն իր մեջ չի ներառում Սիրիական կոնֆլիկտի մեջ ներգրավված բոլոր ընդդիմադիր ուժերին:

Չնայած նրան, որ Արևմտյան այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան և մասամբ նույնիսկ ԱՄՆ-ն նոր կառույցին ճանաչել են որպես Սիրիայի լեգիտիմ ընդդիմություն, այնուամենայնիվ, արաբագետները դեռ չեն շտապում լիարժեք գնահատական տալ այդ նոր ուժի գործունեությանը և հնարավորություններին, քանի որ այն իր մեջ ներառում է այնպիսի կողմեր, որոնք իրենք միմյանց հետ դեռևս չլուծված հարցեր ունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter