Տատամի էին դուրս եկել 3 հայաստանցի ձյուդոիստներ
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց ձյուդոյի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին օրը: Տատամի էին դուրս եկել Եվրոպայի 38 երկրների 362 ձյուդոիստներ:
Առաջին օրը Հայաստանը ներկայացնում էին Գրիգոր Իվանյանը/60կգ/, Տիգրան Վարոսյանը/66կգ/ և Գոռ Հարությունյանը/66/: Երեք ձյուդոիստներն ել տարբեր տարիներին Եվրոպայի առաջնություններում դարձել էին մեդալակիրներ և երեքն էլ այժմ ներկայացնում են բանակի մարզական ակումբը:
Տիգրան Վարոսյանը առաջին հանդիպումը անցկացրեց Բելոռուսի ներկայացուցիչ Վադիմ Շոկայի հետ և ուներ երկու SHIDOI առավելություն, սակայն անսպասելի սխալվեց և IPPON-ով պարտվեց նրան, որն էլ դուրս եկավ եզրափակիչ և հանդիպեց Գոռ Հարությունյանի հետ, ով հաղթելով նախորդ 4 գոտեմարտերում վստահ դուրս էր եկել եզրափակիչ: Գոտեմարտի հենեց սկզբում Գոռը կորցրեց VAZARI /7 միավոր/ այնուհետև վաստակեց մեկ YUKO/5 միավոր/ և մեկ VAZARI /7 միավոր/ որից հետո մնաց պահումի տակ և կրեց ցավալի պարտություն՝ բավարարվելով արծաթե մեդալով:
5 գոտեմարտ անցկացրեց նաև Գրիգոր Իվանյանը/60կգ/, որից հաղթելով 3-ում բավարարվեց 5-րդ տեղով: Առաջին և երկրոդ տեղերը բաժին հասան մեր հայրենակիցներ Արամ Գրիգորյանին/Ռուսաստան/ և Գևորգ Խաչատրյանին/Ուկրաինա/:
Օրը բարեհաջող էր նաև Հայաստանը ներկայացնող մրցավար Դավիթ Խիթարյանի համար, որին վստահվեց մրցավարել եզրափակիչ մասի երկու գոտեմարտ:
Այսօր տատամի դուրս կգա մեր վերջին մասնակիցը՝ 2011թ.-ի Մ-23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արտյոմ Բաղդասարյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել