HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունեց ԳԴՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին:

Ա.Գեւորգյանը  բարձր գնահատեց Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ համագործակցության ներկա մակարդակը: Նա   հատկապես գոհունակություն հայտնեց մարզերում եւ համայնքներում Գերմանիայի աջակցությամբ իրականացվող ծրագրերի կապակցությամբ` նշելով, որ Գերմանական զարգացման բանկի (KfW), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ երկարատեւ եւ արդյունավետ փոխգործակցություն է ձեւավորվել  խմելու ջրամատակարարման, կոշտ կենցաղային թափոնների վերամշակման, համայնքների տեղեկատվական բազաների մշակման, տեղական ժողովրդավարության ինստիտուտների զարգացման ոլորտներում:

Ա. Գեւորգյանը կարեւորեց նաեւ  KfW-ի կողմից տարվող աշխատանքները` հանրապետությունում ջրամատակարարման հիմնախնդիրների  ուսումնասիրման եւ  ինստիտուցիոնալ առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ  նշեց համայնքների վարչատարածքային բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին GIZ կազմակերպության աջակցությունը:

Անդրադառնալով  նոյեմբերի 14-15-ը Երեւանում անցկացված  Ֆինանսական եւ  տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին` Ա. Գեւորգյանը  ողջունելի համարեց, որ  երկկողմ համագործակցության շրջանակում  նախանշված շատ ծրագրեր ուղղված են մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը` կարեւորելով հատկապես  Կապսի ջրամբարի վերակառուցմանը  գերմանական կողմից ֆինանսավորման պատրաստակամությունը:

Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը եւ Գերմանիան կարող են արդյունավետ փոխգործակցել  նաեւ  ապակենտրոնացված համագործակցության ձեւաչափով:   

Դեսպանը եւս նշեց, որ հայ-գերմանական հարաբերություններն արդյունավետ զարգանում են եւ  խոստացավ անել հնարավորը երկկողմ կապերն ավելի սերտացնելու համար: Նա գոհունակություն հայտնեց Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքից, ընդգծելով, որ Հայաստանը մեկն է այն երկրներից, որտեղ Գերմանիայի կառավարության աջակցությամբ ծրագրերն արդյունավետ են իրականացվում եւ  հաջողվածներից են:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter