HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում միայնակ շատ մայրերի երեխաներ թերսնվածության պատճառով մշտապես հիվանդ են

«Շիրակ կենտրոնը» շարունակում է ներկայացնել Գյումրիում ծայրահեղ աղքատ, առանց վարանելու կարելի է ասել` սովամահության գիրկը նետված ու անօգնական ընտանիքներին և երեխաներին: Այդպիսի մի ընտանիքի մենք այցելեցինք անցած օրը, և այսօր ներկայացվող տեսանյութն այդ ընտանիքի ու յուրաքանչյուր երկուշաբթի գիշերօթիկ հաստատություն լացով մեկնող նրանց փոքրիկի մասին է:

«Անի» թաղամասի ծայրամասում գտնվող շենքերից մեկի առաջին հարկում է բնակվում միայնակ մայր Գայանե Գևորգյանն իր երկու մանկահասակ երեխաների և հիվանդ ու տարեց ծնողների հետ: Մի փոքր առաջ անցնելով ասենք, որ նրանց օրինակով կարելի է ընդհանուր պատկերացում կազմել, թե ինչպես են բնակվում աղքատ ընտանիքները, ովքեր ու ինչպես են խորացնում աղքատությունը Գյումրիում` հոգեբանական ու առողջական խորը և անբուժելի վերքեր հասցնելով հատկապես այդ ընտանիքների երեխաներին:

Այս ընտանիքին անհեթեթ պատճառաբանություններով վաղուց զրկել են սոցիալական նպաստից, իսկ երկու տարի առաջ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի աշխատակիցները 30 000 դրամ պարտքի պատճառով անջատել են նրանց բնակարանի գազը, ավելին` գազահաշվիչը հանել և տարել են: Այս ընտանիքի միակ ապրուստի միջոցը երեք ամիսը մեկ 16 000 դրամ սոցիալական աջակցությունն է և տատիկի փոքրիկ աշխատավարձը: Նրանց այցելելեիս առաջին իսկ հայացքից կարելի է նկատել ոչ միայն ծայրահեղ աղքատությունը, այլ նաև երկու երեխաների` իրենց տարիքից անհամեմատ փոքր երևալու փաստը: Երեխաների մոր` Գոհարիկի պատմելով, թերսնվածության պատճառով երեխաները  մշտապես հիվանդ են, իսկ 6-ամյա տղան ոսկրային հիվանդություն է ձեռք բերել, սակայն  բուժման համար միջոցներ չունեն: 

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում:

Մեկնաբանություններ (2)

Gohar
Աչքերդ քոռանա այ կառավարության անդամներ...
Xunsap'ha
All I will say is simply this; IF there is justice in the universe, it will be impossible to ecsape it, for all those who have the means to extend a hand but they won't, because of greed and couldn't-care-less attitude. It is a very big IF. If there is no accountability for this short period of existance we call life, feel free to live your lives as selfishly as you wish; after all, you have no guarantee you'll be around from one second to the other. On the other hand, IF, there is accountability and/or justice for how one chooses to live one's life, assuredly, no member of the Armenian government, who dictate terms on others, reducing them to misery, will possibly ever escape it. Mankind has the inborn concept of justice; a concept so very powerful and yet visibly so very elusive.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter