HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի հավաքականը հաղթանակով եզրափակեց տարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակով եզրափակեց 2012 թվականը: Քիչ առաջ մեր թիմը ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթեց Լիտվայի ընտրանուն: Հայ ֆուտբոլիստներից աչքի ընկան Էդգար Մանուչարյանը, Կառլեն Մկրտչյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արաս Օզբիլիզը:

Հանդիպումն անցավ Հայաստանի ընտրանու տարածքային առավելությամբ, որը մրցակցին գերազանցեց թե տեխնիկապես, թե արագությամբ, թե կառուցողական գործողություններով:

Սա, կարելի է ասել, ռեւանշ էր անցյալ տարվա պարտության դիմաց, երբ մեր թիմը 0-3 հաշվով զիջեց բալթյան երկրի հավաքականին նրա հարկի տակ՝ Կաունասում:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter