Խցանում՝ մերկասառույցի պատճառով
Նոյեմբերի 13-ին` ժամը 07.44-ին, ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 13-րդ կմ-ում մերկասառույցի հետևանքով առաջացել է ավտոմեքենաների խցանում:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը և 4 հրշեջ-փրկարար:
Տեղում պարզվել է, որ խցանման մեջ են հայտնվել «Գազել» մակնիշի բեռնատար, «Մերսեդես» և 3 «ՎԱԶ» մակնիշի մարդատար մեքենաները:
Փրկարարների ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել