HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Երևան–Գյումրի ճանա­պար­­հին. 1 զոհ, 1 վիրավոր

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 00.01-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան–Գյումրի ավտոճանա­պար­­հի 22-րդ կմ-ում՝ Աշտարակի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 77 QQ 755 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել երկաթե արգելապատ­նեշին: Պատահարի հետևանքով 1990 թ. ծնված Դավիթ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 1987 թ. ծնված Անդրանիկ Ղազարյանը, տարբեր մարմնական վնաս­վածք­ներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը  ծայրահեղ ծանր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter