HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անօթևանների հերթացուցակում դատական վճիռներով հաշվառված տասնյակ ընտանիքներ բնակարաններ չեն ստանա (վիդեո)

Գյումրու երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում կան հաշվառված տասնյակ ընտանիքներ, ովքեր թեև երկրաշարժի պահին բնակարանատերեր չեն եղել, սակայն հետագա տարիներին դատական վճիռներով ճանաչվել են անօթևաններ և հաշվառվել են բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Այդ ընտանիքները երկրաշարժի պահին հիմնականում ապրել են վարձով կամ որևէ ազգականի տանը, իսկ նրանցից շատերը իրենց աշխատանքի վայրերից ակնկալել են բնակարաններ: 

2008 թ.-ից աղետի գոտում ընթացող բնակբաշխման գործընթացը ղեկավարող հանձնաժողովի կողմից, դատական վճիռներով հաշվառված բազմաթիվ ընտանիքներ շահառուներ չճանաչվեցին: Հիմնականում այն պատճառաբանությամբ, որ այդ ընտանիքները երկրաշարժի պահին բնակարաններ չեն կորցրել կամ բնակարան կորցնելու մասին փաստաթղթային ապացույցներ չեն կարողացել ներկայացնել: Նշենք, որ դատարանները, թեև վճիռներ էին կայացրել այդ ընտանիքերին անօթևան ճանաչելու և հաշվառելու մասին, սակայն նույն վճիռներով պատկան մարմիններին չեն պարտադրել բնակարաններով ապահովել: Դատական վճիռներով անօթևանների հերթացուցակում հաշվառված բազմաթիվ ընտանիքներ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում և անհայտ է, թե նրանք երբևէ բնակարաններ ունենալու են, թե ոչ:

«Շիրակ կենտրոնը» օգնություն ցուցաբերելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով այցելեց քաղաքի կենտրոնական մասի տնակային ավաններից մեկում, իր երեք երեխաների հետ բնակվող, բնակբաշխման հանձնաժողովի կողմից արդեն իսկ բնակարան ստանալու իրավունքից զրկված Ռիտա Բադոյանի ընտանիքին: Մեր այցելության ընթացքում Ռիտան ներկայացրեց նաև իր ձեռքով պատրաստած կահույքը, ապա պատմեց տնակային ավանի բնակիչների կյանքի որոշակի առանձնահատկությունների և առհասարակ ավանում տիրող մի շարք վարք ու բարքի մասին:

Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter