HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լատվիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Նոյեմբերի 14-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը:

Այցի ընթացքում Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարարին կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Տեղի կունենան Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Լատվիայի արտգործնախարարն ելույթ կունենա ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում:

Էդգարս Ռինկևիչսը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter