
Միայնակ կինն իր տղաներին տեսնում է, միայն երբ նրանք տուն են վերադառնում մանկատնից (տեսանյութ)
Գյումրիում գործազրկության տոկոսը առավել մեծ է տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների շրջանում: Այդ պատճառով էլ շատ ընտանիքներ ու հատկապես միայնակ մայրեր, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով, երեխաներին տեղավորել են գիշերօթիկ դպրոցներ և մանկատներ:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների դիտարկումները ցույց են տալիս, որ ծնող կամ ծնողներ ունեցող երեխաներին գիշերօթիկ, իսկ միանգամայն առողջ երեխաներին՝ հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված հաստատություններ տեղավորելու գործում կարծես թե առանձնակի շահագրգռվածություն են ցուցաբերում այդ հաստատությունների տնօրենները:
Հավանաբար այն պատճառով, որ կարողանան պետական բյուջեից ստանալ ավելի շատ ֆինանսական միջոցներ: Հանդիպել ենք նույնիսկ այնպիսի դեպքերի, երբ գիշերօթիկ կամ հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված հաստատությունից իրենց երեխաներին հանելու հարցում մեծ դժվարությունների ու խոչընդոտների են հանդիպում ծնողները:
«Շիրակ կենտրոնի» կողմից այսօր պատրաստած տեսանյութը քաղաքի կենտրոնական մասում՝ ավտոկայանի հարակից տարածքում գտնվող տնակային ավանում միայնակ բնակվող կնոջ մասին է, ով նույնպես իր երկու տղաներին տեսնում է միայն շաբաթ և կիրակի օրերին, երբ նրանք տուն են վերադառնում «Թռչունյան տուն» մանկատնից:
«Շիրակ կենտրոնի»
Մեկնաբանել