HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևան քաղաքի վթարային շենքի բնակիչներն անհանգիստ են

Սևան քաղաքի Նալբանդյան 36 վթարային շենքի բնակիչները անհանգստանում են, թե ինչպես է ի վերջո լուծվելու իրենց բնակարանային հարցը: Հիշեցնենք, որ Նալբանդյան 36 շենքի 2-րդ մուտքի բնակիչներին տարհանել են շենքի վթարային լինելու պատճառով, սակայն մինչ օրս կացարանով չեն ապահովել: Ճշտելու համար, թե ինչ ընթացքում է այս շենքի բնակիչների բնակարանային հարցը, գրավոր դիմեցինք ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին: 

Մեր հարցմանն ի պատասխանան` նախարարությունից տեղեկացրել են, որ «Հայսեյսմշին»  ՓԲԸ-ի ներկայացրած տեղեկատվության համաձայն` վթարային է համարվում ոչ թե ամբողջ շենքը, այլ շենքի ընդամենը մեկ մուտքը: 

«Տվյալ մուտքի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 711-Ն և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 781-Ն որոշումներով հատկացվել է 57,000.0 հազ. դրամ:  Նախատեսված գումարը բնակիչների միջև բաշխելու նպատակով պետք է ՀՀ կառավարության որոշում ընդունվի: Սակայն մինչ համապատասխան որոշման ընդունումը, անհրաժեշտ էր նախ և առաջ ստուգել տվյալ քաղաքացիների` հանրապետության այլ տարածքում սեփականության իրավունքով այլ գույք ունենալու առկայությունը, որը և իրականացվել է: Ներկայումս շահագրգիռ մարմինների հետ քննարկվում է սեփականության իրավունքով հանրապետության այլ տարածքում գույք /բնակարան/ չունեցող անձանց միջև վերոնշյալ գումարի բաշխման մասին համապատասխան ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը նախատեսվում է ՀՀ կառավարություն ներկայացնել առաջիկա օրերին»: 

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացրել է, որ գումարը նախատեսվում է բաշխել ՀՀ կառավարության  2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների վնասի փոխհատուցման` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter