HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերգո Կարապետյանը հանդիպել է Թայլանդի պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Թայլանդի թագավորության գյուղատնտեսության և կոոպերատիվների նախարարության մշտական քարտուղարի տեղակալ Չալիթ Դամռոնսակիի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Սերգո Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության հարցերով հայ-թայլանդական համատեղ աշխատանքային խմբի 6-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Չալիթ Դամռոնսակիի գլխավորած պատվիրակությանը` ընդգծելով, որ այս համագործակցությունն իր ներդրումն կունենա երկու երկրների գյուղատնտեսության զարգացման գործում:

Նախարարը հակիրճ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության վիճակը և ՀՀ կառավարության այն քայլերը , որոնք ուղղված են գյուղատնտեսության արտադրության, գյուղական բնակավայրերի զարգացմանը: Սերգո Կարապետյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է կոոպերատիվների հիմնմամբ և կարևորել է այս ոլորտում թայլանդական փորձը: Պարոն Դամռոնսակին շնորհակալություն է հայտնել նախարարին` հյուրընկալության համար, և ներկայացրել է Թայլանդի թագավորության գյուղատնտեսության մասին հակիրճ տեղեկատվություն` կարևորելով երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը: 

Դամռոնսակին նախարարին փոխանցել է, որ այսօր մեկնարկող գյուղատնտեսության հարցերով հայ-թայլանդական համատեղ աշխատանքային խմբի 6-րդ հանդիպման ընթացքում կքննարկվեն պտղաբուծության, գինոգործության, օրգնական գյուղատնտեսության, անասնաբուծության, ակվակուլտուրաներին վերաբերող հարցեր և կընդունվեն որոշումներ` համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:

«Տիկին Ռաթանան Հայաստանի մասին պատմող իր գրքով շատ մեծ աշխատանքն է կատարել` թայլանդ ժողովրդին ներկայացնելով մեր երկիրը, որը հարուստ է իր պատմությամբ, մշակութային կոթողներով, ուստի երկու երկրների գյուղատնտեսության համագործակցության զարգացման գործում ցուցաբերած ակտիվ աջակցության և հայ-թայլանդական համագործակցության ամրապնդման համար Թայլանդի թագավորության գյուղատնտեսության և կոոպերատիվների նախարարության արտաքին հարաբերությունների վարչության Ասիայի և Եվրոպայի հարցերով նախկին բաժնի պետ, պատվիրակության անդամ Ռաթանա Թանոմսաքյուտիին պարգևատրում եմ ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը: Տիկին Ռաթանան շնորհակալություն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարին` շնորհակալագրի համար և պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս իր ներդրումն ունենալ հայ-թայլանդական երկկողմ կապերի զարգացման գործում: 

Նախարարը հաջողություններ է մաղթել Չալիթ Դամռոնսակիի գլխավորած պատվիրակությանը և արդյունավետ աշխատանք` գյուղատնտեսության հարցերով հայ-թայլանդական համատեղ աշխատանքային խմբի 6-րդ հանդիպման մասնակիցներին:

ՀՀ ԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter