HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու խոսք «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի» մասին

«Երիտասարդ առաջնորդների» ծրագիրն էլ նման է «Սփյուռքի վերին պալատի» ներկայացուցիչների ծրագրին: Ակամայից հարց է առաջանում՝ ովքե՞ր են այդ «երիտասարդ առաջնորդները», ո՞վ է որոշում նրանց «առաջնորդ» լինելու հանգամանքը:

«...Առաջնորդների համար ստեղծել փոխադարձ ճանաչողության դաշտ, կապել հայրենիքի հետ»:

Փոխադարձ ճանաչողություն ո՞ւմ հետ, Հայաստանի երիտասարդի՞ հետ, որն օր առաջ ցանկանում է Հայաստանից փախչել, թե՞ օլիգարխների «լավ բալիկների» հետ, որոնց համար Հայաստանն ու հայ ժողովուրդը, շահաբեր օբյեկտից բացի, ոչինչ չեն նշանակում:

«Քննարկել… հայապահպանության, հայ համայնքներում ազգային ինքնության պահպանման ու զարգացման, ձուլման դեմ պայքարի հարցերը»:

Սփյուռքի համայնքների հասարակական եւ քաղաքական գործիչները, ունենալով երկարամյա փորձ, քաջ ճանաչելով իրենց համայնքն ու իրենց «երիտասարդ առաջնորդներին», մեծ դժվարություններով են կարողանում եղածը պաշտպանել: Հարց է առաջանում, հարգելի սփյուռքի նախարարուհին «երիտասարդ առաջնորդների» հետ ի՞նչ պիտի քննարկի, եթե այդ երիտասարդները ու ինքը՝ տկն նախարարուհին, ընդհանրապես գիտելիքներ չունեն եւ տեղյակ չեն սփյուռքի համայնքի սոցիալ- տնտեսական, քաղաքական ու հոգեբանական վիճակին:

Ազգային ինքնության պահպանման, ձուլման դեմ պայքարի ամենալավ ձևը Հայաստանի ժողովրդին Հայաստանում պահելն է: 20 տարիների ընթացքում Սփյուռքը «շնորհիվ» Հայաստանի իշխանությունների, կրկնապատկվել է: Հայրենաբնակ ժողովրդին մի արտահանեք Սփյուռք, որպեսզի հետագայում էլ կարիք չլինի «մտահոգվել» ազգային ինքնության պահպանման հարցով:

«…Համատեղ քննարկումների, երկխոսության արդյունքում առաջարկել հայկական համայնքներում արդյունավետ կառավարման կառուցակարգերի ներդրման, երիտասարդների ակտիվ ներգրավման ձևեր և միջոցներ, ստեղծել նրանց ակտիվացման, հայրենիքի հետ սերտ կապերի հաստատման համար ամուր հիմքեր» (Այստեղ Հակոբ Պարոնյանը կասեր՝ Արաբ ըլլամ, թե բան մը հասկցա):

Բառերի գեղեցիկ ընտրանին ու ավտոմատորեն շարադրումը, ապացույցն է այն բանի, որ ոչ մի լուրջ բան էլ տեղի չի ունենալու, չի էլ կարող ունենալ, քանի որ վերոշարադրյալից պարզ է դառնում, որ սփյուռքի նախարարությունը որքան անտեղյակ է խնդիրներին, ուստի՝ ինչպե՞ս է ուզում խնդիր լուծել: Երբ «Սփյուռք-Հայաստան» համաժողովներ տեղի ունեցան, «լուրջ» հարցեր քննարկվեցին, ո՞ւր են արդյունքները…

Տիկին նախարարուհին՝ տեսնելով, թե սփյուռքի «տարեց առաջնորդները» լավ չեն աշխատում, փորձում է «երիտասարդ առաջնորդների՞ն» ներգրավել իր ծրագրերն իրականացնելու մեջ…

Տիկին նախարարուհին որոշել է այս անգամ ոչ միայն Հայաստանը զարգացնել, այլ սփյուռքի համայնքները նույնպես՝ կիրառելով «կառավարման» նոր ձևեր:

Նախարարությունն ուզում է «առաջնորդ երիտասարդներին ծանոթացնել ՀՀ պետական կառավարման համակարգի, իրականացվող համահայկական ծրագրերի, հայ ազգային հիմնախնդիրների ու դրանց առաջնահերթությունների հետ»:

Տիկին նախարարուհին ինքն էլ լավ գիտի, որ «երիտասարդ առաջնորդները» շատ լավ ծանոթ են «ՀՀ պետական կառավարման համակարգի» հետ, բայց թե ի՞նչ «իրականացվող համահայկական ծրագրեր» կամ «համազգային խնդիրներ […], առաջնահերթություններ» կան, պարզ չէ, կամ էլ նախարարուհին մեզ՝ տարեցներիս, այդ մասին չի ցանկացել տեղեկացնել:

Բոլոր այն միջոցառումները, որոնք նպաստում են հայրենիքը ճանաչելու գործին, անվերապահորեն խրախուսելի են: Սակայն այնպիսի ձևական ծրագրեր, ինչպես՝ «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագիրը, մեղմ ասած՝ անլուրջ է:

Առանց ամպագոռգոռ ու ոչ իրականանալի ծրագրերի մասին գեղեցիկ շարադրություններ գրելու՝ կարելի է համեստորեն սփյուռքի հայ երիտասարդներին Հայաստան տանել, հայերեն լեզվի դասընթացներ անցկացնել, մշակույթին ու երկիրն ծանոթացնել:

Հայաստանի երիտասարդների համար իրականացնել այնպիսի ծրագրեր, որ նրանք ստիպված չլինեն երկիրը թողնել ու օտար ափերում բախտ փնտրել: Այլապես, Սփյուռքի նախարարության կողմից ծրագրված այս տիպի միջոցառումների մասին այլ տպավորություն է ստեղծվում, որն է՝ «սփյուռքի առաջնորդ երիտասարդներին» ներգրավել ներկա իշխանությունների քարոզարշավի շարքերը:

norkhosq.net կայքէջ

Մեկնաբանություններ (3)

Роберт Гаспарян
Knerek ete mi ben sxal grem,es Rusastani hamainkicem,chem uzum nexcnel hexinakin,baic aispisi anteriak hodvac mikich anlurger nerkaiacnel kaikum-amboxch tvac harcere khetanain ete exinak@ canut linel masnaqkcoxneri het, naev naxatesvac cragri..Orinaki hamar ananun hexinake tox patasxani-Ov, baci mardkanc, voronk nerkaiacnumen tarber erkrneri haikakan karuicner@, petka aveli lav imana iranc nerkaiacrac erkri hai goxovordi sociolakan, hokebanakan, tantesakan ev ail xndirner@?Ais hodvaci hexinak@?
Knarik
Yes ays cragri masnakic em yev kcankanayi voroshaki texekatvutyun tal cragri veraberyal voch bavakanachap texekacvacnerin. Nax asem, vor arajnorderneri veraberyal voroshumner kam @ntrutyun katareln che vor xndir er, qani vor amen mi hamaynq ir yeritasard arajnordnern uni, erkrord ays cragirn shat mec ardyunqner e talis. Inqs masnakic linelov, karox em havastiacnel vor lavaguyn dasaxosneric stacac texekatvutyunn u giteliqner@- sksac aynpisi karevor xndirneric inchpisiq en Cexaspanutyan harcn, Kharabaghyan himnaxndirn, verjacrac voch pakas karevor Texekatvakan paterazmneri, PR-i, Arajnord linelu gaxapari, taktikaneri u ashxatanqi masin. Handipumner unecanq u contactner hastatecinq Hayastabnak yeritasardneri het, yeritasardakan karuycneri, hasarakakan kazmakerputyunneri, inchpes nayev mimyanc het. Spyurqi naxararutyun@ hrashali ashxatanq e katarum, cragirn shat ardyunavet e, isk amen meks mer yerkir enq veradarnalu konkret cragrayin patetnerov, hayapahpanman yev hayanpast ashxatanqn vor arden isk katarum enq, el aveli chisht u ardyunavet dardznelu gorciqnern e mez @ndzerum ays cragir@. I tarberutyun dzer hegnakan artahaytutyan vor menq vorpes spyurqahay arajnordner arden piti imanayinq mer xndirnern apa asem vor menq dranq gitenq, bayc erbeq el aveli hxkvelu, avelin sovorelu u aveli chisht dzevov mer ashxatanqn katarelu hamar avel informacian u giteliqnern chen xangari. Erbeq chi kareli hamarel vor urishneric sovorelu ban chunes - aha te inch e talis mez ays cragirn- hnaravorutyun hay mnalu, myusnerin hay pahpanelu, u ogtagorcelu ayn hskayakan mardkayin resursnern vor unenq spyurqum. Kazmakerpichnerin yev hatkapes V. Marashlyanin shat mec shnorhakalutyun em haytnum ays cragri kazmakerpman hamar.
Vadim
Hetaqrkira heghinaky masnakcek e gone mek handipymin. Shat lav cragira, isk cragri kuratory pokhnakharar Vartan Marashlyany eritasard ev shat azniv ev khelaci anze. Ete Vartani nman mardik shat linen mer karavarakan oghaknerum, apa ev kyangy kpokhvi ev karavarutyan voraky. Noricem krknum shat lav cragira, ev petke miain mtacel darcnel sharukakakan, yngrkelov naev cragri mech Artcakhy.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter