HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի եւ  Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Իդրիս Բարզանիի` նոյեմբերի 8-ին Էրբիլում կայացած հանդիպմանը քննարկվեցին առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման եւ զարգացման հարցեր: 

Կողմերն անդրադարձան փոխգործակցության ուղղություններին եւ հեռանկարային ոլորտներին: Երկուստեք արձանագրվեց, որ առկա են համագործակցության  լայն հնարավորություններ`սկսած նավթագազային որոտից մինչեւ հայկական ապրանքատեսակների արտահանում իրաքյան շուկա:

Առանձնահատուկ կարեւորվեց էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում գործակցությունը: Կողմերը նշեցին նաեւ փոխայցելությունների կարեւորությունը, գործարար շփումների խրախուսումը, ինչպես նաեւ անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:   

Անդրադարձ եղավ Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքներին նաեւ  Քուրդիստանի կառավարության ներկայացուցիչներին հաղորդակից դարձնելու հնարավորությանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Փոխվարչապետը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ???? Այսինքն ի՞նչ....Փոխվարչապետը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետին, կամ նրա ՀԵՏ-ԻՆ ՀԵՏ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter