HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Մանուկյանը հանդիպել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարին

Հանդիպման ընթացքում դեսպան Հովհաննես Մանուկյանը շնորհավորեց զրուցակցին խորհրդարանական ընտրություններում նախարարի կողմից ներկայացվող քաղաքական ուժի հաղթանակի եւ կառավարության ձեւավորման կապակցությամբ` հույս հայտնելով, որ Վրաստանի նոր կառավարությունը շահագրգիռ կլինի Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացման գործում:

Անդրադառնալով նախարարության նախկին ղեկավարության հետ ձեւավորված սերտ համագործակցության արդյունավետությանը ինչպես օպերատիվ լուծում պահանջող հարցերում, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն առընչվող հեռանկարային ծրագրերի իրագործման ընթացքում` ՀՀ դեսպանը, մասնավորապես, ընդգծեց նման գործելաոճի շարունակականության պահպանման եւ առավել ընդլայնման կարեւորությունը: Նախարար Նարմանիան պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան:

Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, մասնավորապես` Հայաստանում նախատեսվող հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Վրաստանի իշխանությունների կողմից որպես առաջնահերթ հռչակված Ախալցիխե-Բաթումի ավտոճանապարհի շինարարության հնարավորություններն ու ժամկետները: Դեսպան Մանուկյանն ընդգծեց ձմռանն ընդառաջ Վերին Լարսի հատվածում ճանապարհային անցողունակության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման կարեւորությունը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել այդ հատվածով երթեւեկող Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների հնարավոր բարդությունները` կապված եղանակային անկանխատեսելի զարգացումների հետ: Դավիթ Նարմանիան խոստացավ ապահովել բոլոր անհրաժեշտ գործողությունները նշված անցակետի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

ՀՀ դեսպանն ու նախարարը պայմանավորվածություններ ձեռք բերեցին ընթացիկ եւ հեռանկարային համագործակցության ապահովման համար անհրաժեշտ հաղորդակցության եղանակների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter