
Անօթևան միայնակ կնոջը զրկել են բնակարան ստանալու իրավունքից (տեսանյութ)
Աղետի գոտում նախորդ երեք տարիների ընթացքում բնակբաշխման գործընթացը իրականացնող ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից, Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված մոտ 400 անօթևան ընտանիք տարաբնույթ պատճառներով զրկվեց բնակարան ստանալու իրավունքից:
Այդ ընտանիքները համալրեցին Գյումրու վագոն-տնակներում ապրող ավելի քան 3500 այն անօթևան ընտանիքների շարքերը, ովքեր չունեն երկրաշարժի հետևանքով անօթևանի կարգավիճակ, և նույնիսկ անհայտ է, թե երբևէ կունենա՞ն բնակարաններ: Համենայնդեպս, պետությունը նրանց բնակարաններ տրամադրելու որևէ պարտավորություն չի ստանձնել:
Այդպիսի ընտանիքների թվում կան տասնյակ միայնակ տարեցներ, որոնց տնակները վաղուց շարքից դուրս են եկել, և իրենք պարզապես ի վիճակի չեն գոնե մասնակի նորոգել իրենց կացարանները:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները բնակարանային իրավունքից զրկելու պատճառներին ծանոթանալու և տեսանյութ պատրաստելու նպատակով այսօր այցելեցին Գյումրու Մանուշյան փողոցի հարակից տարածքի տնակային ավանում բնակվող Դոլորես Մանուկյանին:
Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
«Շիրակ կենտրոն»
Մեկնաբանել