HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինը մարդ տուժել է շմոլ գազից

Նոյեմբերի 5-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Ռոստովյան փողոցի 36 շենքի թիվ 2 բնակարանից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Սյուզաննա Ավետիսյանը, 1940 թ. ծնված Մարտին Թադևոսյանը և 1959 թ. ծնված Ռուզաննա Մարտիրոսյանը, որոնք հիվանդանոցում հայտնել են, որ թունավորվել են բնակարանում լողանալուց հետո: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 4-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել Ֆուչիկի փողոցի 6 շենքի թիվ 44 բնակարանի բնակիչներ՝ 1978 թ. ծնված Արթուր Խաչատրյանը, 1982 թ. ծնված Գոհար Պետրոսյանը և  2010 թ. ծնված Մոնիկա Խաչատրյանը: Պարզել է, որ նույն օրը նշված բնակարանում լոգարանի կաթսայից գազի արտահոսքի պատճառով նրանց ինքնազգացողությունը վատացել է և դիմել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Նույն օրը հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1983 թ. ծնված Լուսինե Խաչատրյանը, 2006 թ. ծնված Մարի Խաչատրյանը և 2006 թ. ծնված Մանե  Խաչատրյանը: Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան լոգարանում լողանալու ժամանակ գազի կաթսայից արտանետված շմոլ գազից: Կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter