HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արոնյանի էլոն նվազել է 6 կետով

ՖԻԴԵ-ն այսօր հրապարակեց աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային դասակարգման հերթական ցուցակը: Առաջատարը կրկին նորվեգացի Մագնուս Կառլսենն է, որի էլոն 2848 է, նախորդ ամսվա համեմատ Մագնուսի ցուցանիշը բարձրացել է 5 կետով: Երկրորդ տեղում Հայաստանի շախմատային առաջատար Լեւոն Արոնյանն է, որի ցուցանիշը 2815 է, ինչը 6-ով պակաս է հոկտեմբերյան վարկանիշից: Երրորդ հորիզոնականը զբաղեցնող ռուս Վլադիմիր Կրամնիկի էլոն անփոփոխ է՝ 2795: Աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդն ընդամենը 6-րդն է (2775, հոկտեմբերին՝ 2780):

Հայ շախմատիստներից 2700-ի «ընտանիքում» հայտնվել է միայն Վլադիմիր Հակոբյանը: Նրա էլոն կրկին 2703 է, սակայն Հակոբյանն առաջադիմել է երկու տեղով եւ հիմա 45-րդն է աշխարհում: Սերգեյ Մովսեսյանն իր էլոն պակասեցրել է 11 կետով՝ 2699-ից հասցնելով 2688-ի: Միաժամանակ Սերգեյը նահանջել է 10 տեղով եւ հիմա 62-րդն է: Մեծ նահանջ է գրանցել նաեւ Գաբրիել Սարգսյանը, որը 56-րդից տեղափոխվել է 74-րդ հորիզոնական. Գաբիի էլոն 2692-ից ընկել է մինչեւ 2679: Լավագույն 100-յակում է նաեւ մեր հավաքականի 5 համարը՝ Տիգրան Լ. Պետրոսյանը: Վերջինիս վարկանիշը չի փոխվել՝ 2659, սակայն Պետրոսյանը 97-րդ տեղից բարձրացել է 92-րդ հորիզոնական: 

Կանանց վարկանիշային ցուցակը գլխավորում են հունգարուհի Հուդիթ Պոլգարը (2705), հնդկուհի Հումփի Կոներուն (2610) եւ չինուհի Հոու Յիֆանը (2606): Մեր շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը, որը 25-րդն է (2476): Էլինան նահանջել է 2 հորիզոնականով, չնայած վարկանիշն անփոփոխ է: Լիլիթ Մկրտչյանը աշխարհում շարունակում է մնալ 34-րդը, նրա էլոն աճել է մեկ կետով՝ 2457: Մեր մյուս շախմատիստուհները տեղ չեն գտել լավագույն 100-յակում:

Հայաստանի շախմատիստների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter