HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Հունանյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Լիանա Հունանյանն ազատվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Լիանա Հունանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
28 մարտի 1977 թ., ք. Երևան

Կրթություն
1994-1998 թթ.- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, մետալուրգիայի ֆակուլտետ
2004-2006 թթ.- Հայաստանի ամերիկյան համալսարան, Գործարար ղեկավարման մագիստրոս, ֆինանսներ և հաշվապահություն մասնագիտացմամբ

Աշխատանքային գործունեություն
1998-2000 թթ. - «Մելլաթ բանկ» դ/բ ՓԲԸ` աշխատակից, SWIFT-ի թղթավարության գծով պատասխանատու,
2001-2005 թթ. - ՀՀ կենտրոնական բանկ` ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի մասնագետ, ռիսկերի կառավարման վարչության մասնագետ, ռիսկերի կառավարման վարչության դրամավարկային կարճաժամկետ ծրագրավորման և ներքին ռիսկերի կառավարման բաժնի ռիսկերի կառավարիչ,
2005-2007 թթ. - ՀՀ Կենտրոնական բանկ` տնտեսական հետազոտությունների վարչության տնտեսական հետազոտությունների և դրամավարկային քաղաքականության բաժնի տնտեսագետ, ֆինանսական վերլուծաբան,
2007-2010թթ.- ՀՀ կենտրոնական բանկ`վիճակագրության վարչության տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի ֆինանսական վերլուծաբան,
2010 թ. մարտից` ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ,
2010 թ.սեպտեմբերից-2012 հոկտեմբեր` ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter