HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում տասնյակ ընտանիքներ բնակվում են աղբանոցի վերածված կիսափլված բազմահարկում (վիդեո)

27-ամյա Լիանան, որը միայնակ մայր է և ունի 5 մանկահասակ երեխաներ, երբեք բնակարանում չի ապրել: Ինչպես իր բոլոր 5 երեխաները, այնպես էլ ինքը ծնվել և մեծացել է նախկինում «Լենտեքստիլ» կոմբինատին պատկանող հանրակացարանում, որը երկրաշարժի հետևաքով դարձավ վթարային, իսկ հետագա տարիներին կիսով չափ փլվեց, սակայն մինչև օրս տասնյակ ընտանիքներ շարունակում են այնտեղ բնակվել:

Այդ հանրակացարանը գտնվում է Գյումրու կենտրոնական մասում, Շիրակի մարզպետարանի և քաղաքային ոստիկանության հարևանությամբ ու ներկայումս մասնավոր անձի սեփականություն է: Այդ կիսախարխուլ քառահարկում մինչև օրս բնակվող մոտ 20 ընտանիքներից գրեթե կեսը նախկին ԽՍՍՀՄ-ի հանրապետություններից եկած, տարբեր ազգությունների պատկանող մարդիկ են: Նրանց գերակշիռ մասը պետության կողմից բնակարան ստանալու հավակնորդներ չեն: Կիսափուլ այդ շենքում չկա կոմունալ որևէ հարմարություն, անգամ ջուր և կոյուղի: Բնակիչների համար որպես զուգարան ծառայում է նույն շենքի փլված հատվածը: Կառույցում անգամ աստիճաններն են քանդված, և մի անզգույշ շարժումը կարող է ճակատագրական դառնալ:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Մեկնաբանություններ (2)

ԳԱԳԻԿ
ԴԵ ԱՐԻ ՈՒ ԷԴ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲԱՑԱՏՐԻ ՈՐ ԻՆՔԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԼԻՆԵԼ,ՉԼՔԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ,ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԱՆԵԼ,ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՄԲ ՉԶԲԱՂՎԵԼ,,,,,,ՄԻՇՏ ՀԱՐՑ ԵՄ ՏԱԼԻՍ ՆՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՙՙ,,ՈՐ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ,,?ՀՀԿ-ի ԿԱՌՈՒՅՑԸ ԲԱՑԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ ՆՄԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԶԲԱՂՎՈՒՄ Է ? ԱՄՈԹ................
Xunsap'ha
The whole of Shirak region and in particular Gyumri are a permanent testimony to the shame of the corrupt Armenian leadership.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter