HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը՝ նորից սպորտային մրցության միջազգային կենտրոն

ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի 2012 թ.-ի առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել 70 երկիր: Հոկտեմբերի 26-ին ավարտվել է հայտ ներկայացնելու ժամկետը և այս պահի դրությամբ միայն հայտավորված բռնցքամարտիկների  թիվը հասնում  է  շուրջ 500-ի:

Հիշեցնենք, որ ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի 2012 թ.-ի առաջնությունն անցկացվում է Երևանում: Հայաստանի մայրաքաղաքը  նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը  կվերածվի սպորտային մրցության միջազգային  կենտրոնի: Հայտավորված 500 բռնցքամարտիկների հետ Հայաստան կժամանեն նաև թիմերի ղեկավարներ,  բժիշկներ,  մարզիչներ, ԱԻԲԱ պաշտոնյաներ և լրագրողներ: Շատ հնարավոր է, որ այդ օրերին առաջնության շրջանակներում Երևան ժամանող հյուրերի թիվը նույնիսկ գերազանցի 1000-ը:

Հիշեցնենք, որ 2009 թ.-ին Երևանում անցկացված ԱԻԲԱ բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությանը մասնակցում էր  51 երկիր:  

Հայաստանն այս առաջնությանը կներկայանա 14 բռնցքամարտիկներով, բոլոր քաշային կարգերում: Մասնակից երկրներից բոլոր քաշային կարգերում հադես կգան և բռնցքամարտիկների մեծ թիվ են հայտավորել հետևալ երկրները. Բելառուս` 13, Կոնգո` 12, Կուբա` 10, Գերմանիա` 16,  Հնդկաստան` 19, Ղազախստան` 19, Ռուսաստան` 19,  Թուրքիա` 17, Ուկրաինա` 20, Ուզբեկստան` 17:

ԱԻԲԱ  բռնցքամատի երիտասարդների աշխարհի առաջնության մասնակիցները 17-ից 18 տարեկան երիտասարդ բռնցքամարտիկներ են 10 քաշային կարգերում` 46-49 կգ, 52 կգ, 56 կգ, 60 կգ, 64 կգ, 69 կգ, 75 կգ, 81 կգ, 91 կգ, +91 կգ:

ՀԲՖ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter