HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի դերը խաղաղապահ գործողություններում

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մեյբուսը այսօր Երևանում հանդիպում ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության ընդլայնման հնարավորությունները և տարածաշրջանային ու համընդհանուր անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ռազմածովային ուժերի քարտուղար Մեյբուսն իր խորը գնահատանքը հայտնեց  Աֆղանստանում իրականացվող առաքելությանը և Կոսովոյի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Նա նաև անդրադարձավ պաշտպանական բարեփոխումների, խաղաղապահ գործողությունների և ուսուցումների, ինչպես նաև արհեստավարժ կրտսեր սպայական կազմի ձևավորման կարևորությանը:  Քննության առնվեց նաև Եվրոպայում ԱՄՆ ծովահետևակային ուժերի  Սևծովյան ռոտացիոն ուժերի շրջանակում իրականացվող համագործակցությունը:

«Շնորհակալ եմ հայ ժողովրդին ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար,- ասաց ռազմածովային ուժերի քարտուղար Մեյբուսը,- մենք կարևորում ենք Հայաստանի հետ մեր գործակցությունը և իմ այս այցը փաստում է հարավկովկասյան տարածաշրջանի  կարևորությունը»:

Ռեյ Մեյբուսը Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի 75-րդ քարտուղարն է: Որպես ռազմածովային ուժերի քարտուղար նա ղեկավարում է ամերիկյան նավատորմի և ծովահետևակային կորպուսի գործունեությունը, պատասխանատու է 150 միլիարդ ԱՄՆ դոլարից ավել կազմող բյուջեի ու շուրջ 900.000 հոգի կազմող անձնակազմի համար: Ռեյ Մեյբուսն այս պաշտոնում նշանակվել է նախագահ Օբամայի կողմից 2009 թ.-ին:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter