HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Փարիզում

Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի  ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև, հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ:  

Համանախագահներն ընդգծեցին կողմերի միջև լարվածության նվազեցման կարևորությունը:

Իբրև աշխատանքային առաջարկ, նրանք ներկայացրեցին իրենց գաղափարները`խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով:

Նախարարները վերահաստատեցին իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Նախարարները և համանախագահները պայմանավորվեցին այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում:  Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter