Կճանաչվի՞, արդյոք, էսպերանտոն միջազգային լեզու
Ցանկացած ազգային լեզվի միջազգայնացում հանգեցնում է մյուս լեզուների ճնշման, իսկ տվյալ ազգին տալիս է առավելություններ եւ ֆինանսական մեծ շահույթ: Օրինակ` այն երկր ն երը, որոնք իրենց դպոոցներում ուսուցանում են միայն անգլերեն, բրիտանական տնտեսությանը տարեկան 17 մլրդ եվրո են բերում:
Առաջին անգամ 1887 թ. Լեհաստանում ակնաբույժ Lյուդովիկ Զամենհոֆն առաջարկեց էսպերանտո լեզուն` իբրեւ մի չեզոք լեզու, որը ոչ մեկինը չլինի: Նախագծի քննարկման ժամանակ առաջարկվել են 100-ից ավելի լեզուներ, որոնցից կատարյալն էսպերանտոն էր: Էսպերանտոյի հիմքը լատիներենն է: Այն կազմված է միջազգային տարածում ստացած բառերից, ունի պարզ քերականություն, գրվում եւ կարդացվում է նույն կերպ եւ ունի 28 տառ:
Հայաստանում էսպերանտոն տարածում է ստացել 1910 թ.-ից: 1962-ից Հայաստանում Ռուբեն Սեւակի օժանդակությամբ հիմնվում է «Հայ էսպերանտիստների ասոցացիան » , Երեւանի էսպերանտիստների ակումբը:
«Ներկայումս մենք սովորեցնում ենք էսպերանտո լեզուն ամսական 3000-ից 5000 դրամով: Դասերը վերսկսվել են ապրիլի 6-ից: Պարապմունքներն անցկացվում են շաբաթական մեկ անգամ` ուրբաթ օրը: Աշակերտները 6-ից 8 ամսում կարողանում են լիովին տիրապետել լեզվին»,- ասաց ակումբի նախագահ Իննա Էլբակյանը:
Էսպերանտոն տարածված է բոլոր մայրցամաքներում: 1987 թ. Վարշավայում նշվել է էսպերանտոյի 100-ամյակը:
«Մինչ 2007թ. ավարտը մենք կաշխատենք հրատարակել «Հայ-ռուս-էսպերանտո բառարանը»,- ասաց Իննա Էլբակյանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից գո ր ծում է էսպերանտիստների համաշխարհային ասոցիացիան, որի կենտրոնը Հոլանդիայում է: Էսպերանտոյով հրատարակվում են բազմաթիվ ամսագրեր, թերթեր եւ գրականություն:
Նունե Մարտիրոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել