HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական լոբբին՝ ընդդեմ սլովակ դիվանագետի

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ստացվել է Սլովակիայի ներքին գործերի նախարարության պաշտոնական պատասխանը  Ռուսաստանում, Ադրբեջանում և Հայաստանում Սլովակիայի դեսպան (նստավայրը Մոսկվա) Յոզեֆ Միագաշի դեմ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից հարուցած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Սլովակիայի ՔՕ-ի 424ա հոդվածի մասով քրեական գործի խախտման շուրջ: Հայտնի է, որ ըստ այդ հոդվածի ցանկացած ոք, ով ժխտել է Հայոց ցեղասպանությունը, կամ փորձել այն նսեմացնել այլ բացատրություններ տալու ճանապարհով, ենթակա է հինգ տարվա ազատազրկման, եթե այն կատարել է միտումնավոր և երեք տարվա ազատազրկման, եթե ժխտումը կամ նսեմացումը կատարվել է անգիտակցաբար: Ուսումնասիրելով դեսպան Միգաշի դեմ հարուցած հայցը՝ Սլովակիայի ներքին գործերի նախարարության ոստիկանական վարչությունը ներկայացրել է պաշտոնական եզրակացություն առ այն, որ դեսպան Միգաշի դեմ կիրառել քրեական պատասխանատվություն և ենթարկել ազատազրկման անհնարին է, քանի որ վերջինս օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիության իրավունքից:

ԵՀՄՖ-ի իրավաբաններն, ուսումնասիրելով Սլովակիայի ոստիկանական վարչության այս եզրակացությունը, հակազդել են նրան` պարզաբանելով, որ դեսպան Միգաշն անձեռնմխելիություն ունի միայն այն երկրներում, որտեղ նրան տրված են դիվանագիտական լիազորություններ, այսինքն Ռուսաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Սլովակիայում, որտեղ նա խախտել է ՔՕ-ի վերոհիշյալ հոդվածը, նա չի կարող օգտվել դիվանագիտական անձեռնմխելիությունից: Ինչպես հայտնի է, դեսպան Միգաշի հայտարարությունն առ այն, որ Սլովակիայում չի գործում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, տարածվել է Սլովակիայի SITA լրատվական գործակալության կողմից և հրապարակվել ու տարածվել մի շարք կենտրոնական ԶԼՄ-ներում: 

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը կրկին դիմել է Սլովակիայի ներքին գործերի նախարարության ոստիկանական վարչություն` պահանջելով վերաքննել գործը և օրինազանց դեսպանին պատժել ՔՕ-ի 424ա հոդվածով` կիրառելով այն խստագույնս: Ըստ ԵՀՄՖ-ի՝ նախագահի այս քրեական գործը պետք է դաս լինի բոլոր այն անձանց և պաշտոնական գործիչներին, որոնք կփորձեն Սլովակիայում խոսել Հայոց ցեղասպանության դեմ: Ինչպես հայտնի է, Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկինը հրաժարվել է իր Հայոց ցեղասպանության դեմ արտահայտած մտքերից և ընդունել է այն որպես փաստ:

«Այս ճակատագիրն է սպասվում նաև ցանկացած թուրք պաշտոնյայի, որը կփորձի Սլովակիայի տարածքում ժխտել Հայոց ցեղասպանության փաստը»,- հայտարարում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

24.10.2012 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր