HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Բաբայանի պատասխանը Խոսրով Հարությունյանին

Ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի արտահայտած մտքերի՝ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը հակադարձել է.

Խոսրով Հարությունյանը մինչ վերջերս հայտնի էր նրանով, որ աշխարհի միակ վարչապետն էր, ով իր իսկ ներկայացրած ծրագրին դեմ է արտահայտվել: Հիշեցնենք, որ դա Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք էր: Եվ նա ՀՀ միակ վարչապետն էր, ով պաշտոնանկ արվեց մարդկային և քաղաքական էթիկայի կոպիտ ոնտահարման դրդապատճառներով:

Իսկ ընդամենը օրեր առաջ, հայկական մամուլում հայտվեց  Խոսրով Հարությունյանի՝ տարիներ առաջ ՀԽՍՀ դատախազ ընկ. Վ. Ռ. Նազարյանին և ԽՍՀՄ գլխավոր դատախազին  գրված նամակից հատվածներ: Նամակ-դանոսը ուղղված էր Ղարաբաղյան շարժման և նրա ակտիվիստների դեմ։ Այս նամակը գրվել է այն պահին, երբ ողջ հայ ժողովուրդը  դուրս էր եկել փողոց, իսկ ժողովրդի լավագույն տղերքը գնում էին զենքով հայրենիքը պաշտպանելու: Մեկ մարդու կյանքում երկու նման դրվագի առկայությունը բավարար է անփառունակ թոշակի գնալու և մոռացության մատվելու համար: Ցավոք, հայաստանյան իրականությունը այս պահին այլ բան է ենթադրում:

Այնպես որ, Խ. Հարությունյանը այն մարդը չէ, ով իր անցած ճանապարհով վաստակել է ԲՀԿ-ի մասին հրապարակային կարծիք հայտնելու իրավունքը:

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանություններ (1)

GALUST
ԼԱՎ ԻՄԱՆԱԼՈՎ ՄԱՐԴՈՒ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ ԵՎ ՆՐԱ < ԳԱՂԱՓԱՐԱԽՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ > ՀԱՐԿԱՈՐ ՉԷ ԼՈՒՐՋ ԸՆԴՈՒՆԵԼ ԽՈՍՐՈՎԻՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter