HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միկան» Եվրոպայի փոխչեմպիոն է

Իսրայելական Էյլաթ քաղաքում ավարտվեցին տղամարդկանց եւ կանանց շախմատի ակումբային եվրոպական առաջնությունները:

Տղամարդկանց 28-րդ առաջնությունում հաղթող դարձավ ադրբեջանական «ՍՈԿԱՐ»-ը, որտեղ հավաքված էին աշխարհի ուժեղագույններից բուլղար Վեսելին Տոպալովը, ռուս Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկաբնակ Գատա Կամսկին, իսրայելցի Էմիլ Սուտոկվսկին, ինչպես նաեւ ադրբեջանցիներ Ռաջաբովը, Մամեդյարովը, Սաֆարլին եւ Հուսեյնովը: Արծաթե մեդալները բաժին հասան անցյալ տարվա չեմպիոն Սանկտ-Պետերբուրգի թիմին: Այս թիմի 4-րդ տախտակի վրա հանդես էր գալիս Սերգեյ Մովսեսյանը, որը 6 հնարավորից վաստակեց 3 միավոր: 3-րդ տեղը զբաղեցրեց ռուսական մեկ այլ թիմ՝ «ՇՍՄ-64»-ը:

Կանանց 17-րդ առաջնությունում իրեն հավասարը չուներ Մոնակոյի «Մոնտե-Կառլոն», որը հաղթեց իր բոլոր 7 մրցակիցներին: Երկրորդ տեղը զբաղեցրեց Երեւանի «Միկան», իսկ երրորդը՝ ռուսական «Ուգրան»:

«Միկան», որը 2006-ին դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ 2007, 2010 եւ 2011 թթ.՝ բրոնզե մեդալակիր, առաջին անգամ նվաճեց եվրոպական արծաթը: Մեր թիմը հանդես եկավ հետեւյալ կազմով՝ Էլինա Դանիելյան, Հարիկա Դրոնովալի, Լիլիթ Մկրտչյան, Լեյլա Ջավախիշվիլի, Աննա Հայրապետյան: «Միկան» 5 հաղթանակ տարավ եւ 2 պարտություն կրեց՝ զիջելով «Մոնտե-Կառլոյին» եւ «Ուգրային»: Սակայն վերջանական արդյունքում երեւանյան թիմն իր 10 միավորով գերազանցեց «Ուգրային», որը վաստակեց 9 միավոր:      

Լուս.՝ armchess.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter