HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում անօթևաններն ապրում են նաև շենքերի ձեղնահարկերում (վիդեո)

Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն ունեն միայն այն անօթևան ընտանիքները, ովքեր մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը կարողացել են ամբողջացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթները, հանձնել են քաղաքապետարան և հաշվառվել են երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում:

Մեր դիտարկումներում ներկա պահին Գյումրիում ավելի քան 200 անօթևան ընտանիք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են բնակարաններ և մինչ օրս պետության կողմից չեն փոխհատուցվել, սակայն անօթևանների հերթացուցակում հաշվառված չեն, ինչի պատճառով դուրս են մնացել աղետի գոտում անօթևան ընտանիքների համար իրականացվող բնակաբաշխման գործընթացից:

Այդպիսի ընտանիքներից է նաև միայնակ մայր Հերիքնազ Մարկոսյանի ընտանիքը, ով իր երկու անչափահաս երեխաների և տարեց մոր հետ բնակվում են «Անի» թաղամասի շենքերից մեկի ձեղնահարկում: Նրանց ընտանիքը դուրս է մնացել բնակբաշխման գործընթացից միայն այն պատճառով, որ 2008 թվականին Գյումրիում անօթևան ընտանիքների հաշվառման ժամանակ, Հերիքնազի մայրը գտնվել է կալանավայրում, ինչի պատճառով նրա անձնական փաստաթղթերին աղջիկը չի տիրապետել ու քաղաքապետարանի կողմից հերթագրման համար պահանջվող փաստաթղթերի փաթեթը չի կարողացել ամբողջացնել: Իսկ քաղաքապետարանը հրաժարվել է մասամբ համալրված փաստաթղթերով փաթեթները ընդունել անօթևան ընտանիքներից և հաշվառել հերթացուցակում: Ներկայումս այդ ընտանիքը ժամանակավորապես և անորոշ վիճակում ապրում է «Անի» նորակառույց թաղամասի բազմահարկերից մեկի, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ ձեղնահարկում, կամ, որ առավել մոտ է իրականությանը` տանիքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter