HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարար. տարածաշրջանում ամենազարգացած սննդարդյունաբերությունն ու վերամշակող արտադրությունն ունենք

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային գործակալության հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Քարեն Հիլլարդին և ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի Կովկասի գյուղատնտեսության զարգացման ծրագրի համակարգող Լորենս Բարբիերիին, վերջիններիս խնդրանքով:

Այցը ճանաչողական էր, և ողջունելով հյուրերին` նախարարը համառոտ ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության իրավիճակն ու զարգացման միտումները` անկախությունից հետո ընկած ժամանակահատվածում: Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը ցուցաբերած շարունակական օգնության համար, նախարարը մասնավորապես նշեց. «Հատկապես ցանկանում եմ առանձնացնել վերամշակող ճյուղի զարգացման ուղղությամբ ամերիկյան կողմի ցուցաբերած մեծ ու արդյունավետ աջակցությունը: Եվ եթե այսօր մենք տարածաշրջանում ամենազարգացած սննդարդյունաբերությունն ու վերամշակող արտադրությունն ունենք, դա նաև նշված օգնության արդյունքն է»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տիկին Հիլլարդը նշեց, որ տպավորված է Հայաստանի գյուղատնտեսության ներկայացված պատկերով: Ամերիկյան երկու կազմակերպությունները` Միջազգային զարգացման գործակալությունը և ԱՄՆ գյուղդեպարտամետը Հայաստանում այսուհետ կգործեն փախհամաձայնեցված 5-ամյա ռազմավարական ծրագրով , և այստեղ հատկապես կարևոր է սերտ համագործակցության համակարգումը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:

Անդրադառնալով 5-ամյա համագործակցության ծրագրին` պարոն Բարբիերին մասնավորապես առանձնացրեց ամերիկյան կողմից ցուցաբերվելիք գիտական, տեխնոլոգիական արժեշղթայի ճշգրտման և մարքեթինգային ուսումնասիրությունների անհրաժեշտությունը: Կողմերը մեկ անգամ ևս հավաստեցին իրենց պատրաստակամությունը առավել սերտ համագործակցելու և Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նոր ծրագրերի իրականացման գործում:

ՀՀ ԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter