HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան շրջվել է. կա զոհ

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 01.15-ին, տեղեկու­թյուն է ստացվել, որ Տեղ-Լաչին ավտոճանապարհի 25-րդ կմ-ում «ԳԱԶ-24» մակնիշի 68 ՕԼ 147 պ/հ ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել չորս հրշեջ-փրկարար:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 68 ՕԼ 147 պ/հ ավտոմե­քենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը` մոտ 200 մ: Մինչ հրշեջ-փրկա­րարների ժամանումը` 1996 թ. ծնված ուղևոր Գրիգոր Մուսայելյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է:

Փրկարարները ձորից դուրս են բերել վարորդ` 1985 թ. ծնված Գարիկ Կարապետյանի դին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter