HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲ պատվիրակության հետ քննարկվեց ոռոգման համակարգում իրականացող ծրագրերի ընթացքը

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝  հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը  եւ  «Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն  Ադիբեկ Ղազարյանը:

Կողմերը քննարկեցին ոռոգման համակարգում իրականացվող  եւ նախանշվող ծրագրերին առնչվող հարցեր:  Երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀԲ  աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» ընթացքից: 

Փոխվարչապետը ողջունելի համարեց, որ  Համաշխարհային բանկը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում  ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերը եւ անգամ  փորձում է այդ ծրագրերում այլ գործընկերների ներգրավել:

«Մեր օրակարգում շարունակում է մնալ   առավելագույնս արդյունավետ ոռոգման համակարգ ունենալու հարցը, որի միջոցով հնարավոր կլինի  ոռոգման ջրով ապահովել գյուղացիական բոլոր  տնտեսությունների պահանջարկը»,-նշեց փոխվարչապետը՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ արվի ջրի կորուստների, ջրի ինքնարժեքի նվազման, ՋՕԸ-երի կարողությունների  հզորացման եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Հյուրերը  փոխվարչապետի հետ քննարկեցին  նոր  ծրագրերի իրականացման ուղղությունները՝  հաշվի առնելով նաեւ կառավարության գերակայությունները: Անդրադարձ եղավ նաեւ  ջրավազանային համակարգի կառավարման պլանների, ջրային ռեսուրսների ռազմավարության մշակման ուղղությամբ  հետագա համատեղ ծրագրերին: 

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter