HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանվել Բադալյանն ընդունել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավարին

Այսօր ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլիամ Հենլոնին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին քաղաքացիական ծառայության համակարգի հիմնական ձեռբերումներին, առկա խնդիրներին վերաբերող հարցեր:

Ներկայացնելով համակարգը` Մանվել Բադալյանը նշեց, որ համակարգը գտնվում է նոր բարեփոխումների փուլում, որի շրջանակներում ՀՀ ՔԾԽ-ն ձեռնամուխ է եղել նոր քաղաքականության մշակման աշխատանքներին: Չնայած օրեսդրության մշտական կատարելագործման, մեխանիզմների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ունեցած համակարգային լուրջ հաջողություններին` ըստ պարոն Բադալյանի` դեռևս մեթոդական բնույթի խնդիրներ կան, որոնք համապարփակ լուծումներ են պահանջում և որոնց հետ կապված միջազգային, եվրոպական կառույցների աջակցության կարիք է զգացվում:

Դրանք կապված են մասնավորապես մրցույթների և ատեստավորումների հարաշարերի, մասնագիտական վերապարտաստման, ուսուցման կարիքների բացահայտման, չափորոշիչների կատարելագործման հետ, որոնք գիտական և փորձագիտական ներուժի ներգրավվածություն են պահանջում:

Պարոն Հենլոնը բարձր գնահատեց քաղաքացիական ծառայության ոլորտի կայացման և զարգացման ուղղությամբ արձանագրված հաջողությունները, դրանց ուղղությամբ գործադրված ջանքերը  և այդ շրջանակներում Խորհրդի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Նաև պատրաստակամություն հայտնվեց համակարգի զարգացման հիմնական գերակայությունների հիման վրա ընդլայնել հետագա համագործակցությունը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում աշխատանքներ իրականացնել կոնկրետ խնդիրներից բխող նոր ծրագրեր մշակելու և իրականացնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՔԾԽ-ի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter