HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառը շրջվել է երթուղային տաքսու վրա

Հոկտեմբերի 8-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակով և Բագրատունյաց պողոտաների խաչմերուկի մոտ ծառը շրջվել և ընկել է ավտոմեքենայի վրա: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական հերթապահ խմբերը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է «ԳԱԶել» մակնիշի 0535Տ պ/հ ավտոմեքենայի (թիվ 108 երթուղային տաքսի, վարորդ՝ Լ. Բաբայան) դիմապակու վրա:

Փրկարարները ծառի ճյուղը հանել և տեղափոխել են անվտանգ տարածք: Բարեբախտաբար, զոհեր և տուժածներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter