HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի իշխանություններին հորդորում են դադարեցնել Հայկ Խանումյանի նկատմամբ հետապնդումները

Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական մրցակցային ընտրությունները արժանացան միջազգային հանրության լռելյան և մի շարք հեղանակավոր կազմակերպությունների ու անհատների հրապարակային դրվատանքին: Առաջիկայում, սակայն, մենք կարող ենք ականատեսը լինել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին քննադատող հայտարարությունների և հրապարակումների:

Պատճառը լրագրող Հայկ Խանումյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն է, որին, ինչպես այլ դեպքերում, տրվում է քրեական երանգ: Հայկ Խանումյանը դեռևս Ստեփանակերտում մնացած այն լրագրողներից է, ով պարբերաբար անկաշկանդ  քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը, վեր հանել մի շարք հոռի երևույթներ: Այսօր Հայկ Խանումյանին նստեցրել են մեղադրյալի աթոռին, որովհետև այն, ինչ գրում է նա, հաճելի չէ իշխանության տարբեր ներկայացուցիչների համար:

Լեռնային Ղարաբաղի իշխանության տարբեր ներկայացուցիչներ հարցազրույցներում պնդում են, թե Հայկ Խանումյանը իր կնոջ ներկայությամբ ծեծել է Արցախի պետական համալսարանի ռեկտորի տեղակալին: Իրավապահ մարմինները նրան մեղադրանք են առաջադրել խուլիգանության մեղադրանքով: Իրականում, սակայն, հետևողական և սուր հոդվածներով հայտնի Հայկ Խանումյանի հանդեպ իրականացվել է սադրանք այն բուհի ղեկավարության կողմից, որտեղ ժամանակին դասավանդել է նաև Հայկը: Դատավարությունը ընթացքի մեջ է: Լրագրող Հայկ Խանումյանը կարող է դատապարտվել մինչև երկու տարվա ազատազրկման:

Լեռնային Ղարաբաղի իշխանություններին հորդորում ենք դադարեցնել լրագրող Հայկ Խանումյանի նկատմամբ հետապնդումները և կարճել քրեական գործը: Դա բխում է և չճանաչված Արցախի, և Հայկ Խանումյանի, և հայ լրագրության շահերից:

Ստորագրողներ՝

Էդիկ Բաղդասարյան, «Հետք» (www.hetq.am) էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր
Կարեն Հարությունյան
, Սիվիլնեթի (www.civilnet.am) խմբագիր
Վահան Իշխանյան
, գրող և լրագրող (http://vahanishkhanyan.wordpress.com)
Մարատ Յավրումյան
, «Օրակարգ» (www.orakarg.am) օրաթերթի պատասխանատու խմբագիր
Հայկազն Ղահրիյան
, «Լրագիր» (www.lragir.am) էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր
Սուրեն Դեհերյան
, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ
Արթուր Սաքունց
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
Լևոն Բարսեղյան
, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
Թաթուլ Հակոբյան
, լրագրող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter