HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքը պատրաստվում է «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը

Հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ շարունակվում են միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Էրեբունի արգելոց-թանգարանում և Հանրապետության հրապարակում նախատեսվող համերգային ծրագրերից բացի՝ տոնն առավել զանգվածային դարձնելու նպատակով, մայրաքաղաքում տեղադրվելու է նաև 26 այլ բեմահարթակ:

««Էրեբունի-Երևան» տոնակատարությունը ամբողջ հայության տոնն է, և պետք է համապատասխան բոլոր միջոցները ձեռնարկենք՝ ապահովելու իրապես տոնական մթնոլորտ և ուրախ տրամադրություն: Տոնակատարությունների կազմակերպման և իրականացման աշխատանքներում ակտիվորեն պետք է ներգրավվեն նաև երևանցիները՝ զգալով իրենց մասնակցության կարևորությունը»,- ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Տոնին ընդառաջ ընթանում են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է ձեռնարկել համապատասխան միջոցները՝ հոկտեմբերի 14-ին հասարակական տրանսպորտի և մետրոպոլիտենի աշխատանքը մինչև ուշ երեկո ապահովելու ուղղությամբ:

Տոնակատարության շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվեն քաղաքաշինական և գեղարվեստական խորհուրդների հավանությանն արժանացած քանդակագործներ Թերեզա Միրզոևայի և Աշոտ Հարությունյանի հեղինակած արձանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter