HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նիստը՝ Լարնակայում

Կիպրոսի Հանրապետության Լարնակա քաղաքում երեկ իր աշխատանքները սկսեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի նիստը: Նիստին մասնակցում էին գործկոմի անդամները, ինչպես նաև Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը: Աշխատանքները սկսելու առիթով ողջույնի խոսք ասացին Կիպրոսի Խորհրդարանում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը, Կիպրոսի մարզական կազմակերպության կոմիտեի ներկայացուցիչ Անդրոս Լոպպան:

Նիստի ընթացքում որոշում կայացվեց 2014թ. ձմռանը Ծաղկաձորում անցկացնել Համահայկական ձմեռային առաջին խաղերը: Խաղերի ծրագրում ընդգրկվելու են դահուկ, լեռնադահուկ, սնոուբորդ և հոկեյ մարզաձևերը: Բացի մրցութային ծրագրից լինելու են նաև ցուցադրական ելույթներ:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի առաջարկությամբ որոշվեց ամառային և ձմեռային խաղերի ընթացքում հոգալ Սիրիայի պատվիրակության ժամանման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև Ձմեռային առաջին խաղերին մասնակցող մարզիկների գիշերավարձն ու սնունդը:

Գործկոմը որոշեց 2015թ. ամառային խաղերի ծրագրում ընդգրկել հրաձգություն, հեծանվասպորտ, սիրողական գոլֆ, սպորտային պարեր մարզաձևերը: Գործկոմի նիստում Համահայկական խաղերի ծրագրում ավելացան լող մարզաձևի՝ բատերֆլայ 50 և 100մ, թիկնալող 50 և 100մ, փոխանցումալող 4x100մ, համակցված փոխանցումալող 4x100մ ձևերը և աթլետիկայի բարձրացատկ մարզաձևը:

ՀԽՀԿ հերթական նիստը տեղի կունենա 2013թ. մայիսին, Երևանում: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter