Վարչապետ. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Վրաստանի հետ մեր հարաբերությունները լինեն շատ լավ»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Աղավնաձորում հանդիպել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպված լրագրողների համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներին: Վրացահայ լրագրողներից մեկը հետաքրքրվել է հայ-վրացական հարաբերությունների ընթացքով: Վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ անկախ նրանից, թե ով կլինի Վրաստանի իշխանության ղեկին, Հայաստանը կանի ամեն ինչ, որպեսզի երկկողմ հարաբերությունները լինեն գերազանց:
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Վրաստանի հետ մեր հարաբերությունները լինեն շատ լավ, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը Վրաստանում կլինի իշխանություն: Մենք հարգում ենք վրաց ժողովրդի որոշումը և Վրաստանի հետ պետք է կառուցենք շատ լավ հարաբերություններ»,- ասել է կառավարության ղեկավարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել