Արծաթե մեդալ Սամբոյի աշխարհի գավաթի մրցումներում
Ինչպես արդեն հաղորդել էինք' 2012 թ. հոկտեմբերի 1-ից 3-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անց է կացվում Սամբոյի աշխարհի գավաթի հերթական փուլի գոտեմարտերը՝ Ասլանբեկ Ասլանխանովի մրցանակների համար: Հոկտեմբերի 1-ին մեր մարզիկներից՝ արցախցի Մավրիկ Նասիբյանը եզրափակիչ գոտեմարտի դժվարին պայքարում, զիջելով ռուսաստանցի Ալեքսեյ Իվանովին, մարտական սամբոյի 82 կգ քաշայինների մրցապայքարում գրավեց երկրորդ տեղը:
Հոկտեմբերի 2-ին պայքարի մեջ են մտնելու Վահագն Գևորգյանը /68 կգ' մարզական սամբո/ և Աշոտ Դանիելյանը /82 կգ' մարզական սամբո/:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել