HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեւորվել է ԼՂՀ լիիրավ մասնակցությամբ բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը՝ համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի եւ Արցախի կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը Շվեյցարիան համարել է բարեկամ երկիր՝ բարձր գնահատելով նրա հավասարակշռված դիրքորոշումն ու մոտեցումները ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներում:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Շվեյցարիայի հետ բազմակողմանի համագործակցության մեջ՝ այս գործընթացում առանձնակի կարեւորելով խորհրդարանների միջեւ կայուն կապերի եւ գործնական հարաբերությունների հաստատումը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի: Երկուստեք կարեւորվել է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, ԼՂՀ լիիրավ մասնակցությամբ բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter