HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին: 

ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Գերմանիայի հետ քաղաքական երկխոսությունը կարեւորվում է ինչպես երկկողմ, այնպես էլ  բազմակողմ ձեւաչափերով: Պարոն Աբրահամյանն ընդգծեց միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը, փոխայցելությունների, շփումների, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության  ակտիվացման անհրաժեշտությունը:

Բունդեսթագի փոխնախագահը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական գործակցության զարգացման անհրաժեշտությունը, շեշտելով, որ Գերմանիայի խորհրդարանը  մեծապես շահագրգիռ է խորացնել եւ ամրապնդել Հայաստանի  խորհրդարանի հետ փոխգործակցությունը: Նա կարեւոր համարեց ուղիղ շփումների ակտիվացումը, որպեսզի գերմանացի պատգամավորների մոտ Հայաստանի եւ տարածաշրջանի խնդիրների մասին ճիշտ  պատկերացումներ ձեւավորվեն:

Երկուստեք կարեւորվեց Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը եւ դրա շարունակականությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: 

ՀՀ ԱԺ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter