HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». մի կերպ համոզել է

Շաբաթ օրը կայացած ՌԴ-ՀՀ ֆուտբոլային հանդիպումից առաջ կտրուկ վատացել է մեր թիմի ավագ Սարգիս Հովսեփյանի առողջական վիճակը. նա սննդային ծանր թունավորում է ստացել եւ նախորդ գիշերն անցկացրել է բժիշկների հսկողության տակ:

Ծանր գիշեր անցկացրած Հովսեփյանն արթնացել է հանդիպումից մոտ չորս ժամ առաջ, արագ ճաշել ու հայտարարել, թե լիովին պատրաստ է խաղին: Սակայն պարզվել է, որ նա արդեն դուրս է մնացել հայտացուցակից:

38-ամյա Սարգիս Հովսեփյանը հուզված եւ լացակումած դիմել է մարզչին` խնդրելով հնարավոր ամեն ինչ անել իրեն մեկնարկային կազմում ընդգրկելու համար: «Ես պիտի խաղամ, կարող եմ»,- վստահ ասել է մեր թիմի ավագը:

ՈՒԵՖԱ-ի հետ բանակցություններից հետո հնարավոր է եղել փոխել հայտացուցակը, ու Սարգիս Հովսեփյանը 120-րդ հանդիպումն է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter