
Վազգեն Խաչիկյանը, Հովհաննես Գրիգորյանը և Աշոտ Աբրահամյանը ձերբակալվել են
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով և 314 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով և 314 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով` վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:
Նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (33)
Մեկնաբանել