HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենաները շրջվել են ձորը

Սեպտեմբերի 22-ին` ժամը 18.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի և ՃԿԿ օպերատիվ հերթապահ խմբերը, մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 21 RR 001 պ/հ (վարորդ` 1988 թ. ծնված Հասմիկ Առնաուտյան) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը:

Պատահարի հետևանքով Հ. Առնաուտյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 հիվանդանոց:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter