HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 19-ը տեղափոխվել է 49 864 ուղևոր

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 19-ը տեղափոխվել է 49 864 ուղևոր: Դա 25,3%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել է 39 788 ուղևոր:

Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 19-ը վաճառվել էր «Արմենիա» ֆիրմային գնացքի 50 109 տոմս, ինչը 24,3%-ով գերազանցում է անցյալ տարվա քանակը, երբ վաճառվել էր 40 310  տոմս:

Միևնույն ժամանակ միայն սեպտեմբերի 1-ից մինչև 19-ը տեղափոխվել է 6 271 ուղևոր (աճ 53,4%-ով):

«Ուղևորափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵ-ում հետևողական տարվող ճկուն սակագնային քաղաքականությամբ, ուղևորների սպասարկման որակի աճով: Նաև թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետության մակարդակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը»,- հայտնում է ՀԿԵ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter