HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Մարգարյան փողոցում. վարորդը բերման է ենթարկվել

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.30-ին 1990 թ. ծնված Շահեն Հ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարգարյան փողոցի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Դավիթ Հ.-ին՝ պատճառելով վնասվածքներ, այնուհետև բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
 
Դավիթ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ վրաերթ կատարած վարորդը, ավտոմեքենան հեռացնելով դեպքի վայրից, կայանել է Մարգարյան 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի մոտ, որտեղից էլ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին:
 
Կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter