HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիմային հաշվարկով` Հայաստանը գրավել է 2-րդ տեղը

Հունիսի 4-ին Բուլղարիայի Սլիվեն քաղաքում կայացավ փոքր տարիքի պատանիների և դեռհասների  5 առանձին տարիքային խմբերի ձյուդոյի միջազգային մրցաշար:

Հայաստանը ներկայացնում էին Երևանի, Գյումրիի, Չարենցավանի, Նոր-Հաճընի, Բյուրեղավանի  թիմերը` թվով 25 ձյուդոիստներ, մարզիչներ Հակոբ Նազարբեկյան, Լևոն Գևորգյան, Նարեկ Սուքիասյան, Անի Հակոբյան: Պատվիրակության ղեկավարն է ՀՁՖ-ի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

5 տարիքային խմբերում Հայաստանը ներկայացնող ձյուդոիստները նվաճեցին 23 մեդալ, հաղթողներ դարձան`

մինչև -11 տարեկաներ

Արամ Եղիազարյան – 27 կգ - Նոր-Հաճըն

Սարգիս Բադալյան – 30 կգ– Երևան

Մովսես Մխիթարյան – 38 կգ – Երևան

մինչև -13 տարեկաներ

Տիգրան Մկոյան – 30 կգ – Գյումրի

Էդգար Գառնիկյան – 38 կգ – Չարենցավան

Հարություն Գրիգորյան – 46 կգ – Չարենցավան

Գևորգ Խիթարյան – 50 կգ –Երևան

Սամվել Մարտիրոսյան 60 կգ –Երևան

Շավարշ Սահակյան +66 կգ – Չարենցավան

Մինչև -15 տարեկաներ

Դիաննա Աղաջանյան – 40 կգ – Նոր-Հաճըն

Թիմային ընդհանուր հաշվարկով` Հայաստանը գրավեց 2-րդ տեղը:

ՀՁՖ փոխնախագահ Դավիթ Խիթարյան Սլիվենից հաղորդել է, որ հունիսի 5-6-ը հայ ձյուդոիստները Բուլղարիայի, Հունաստանի և Ռուսաստանի ձյուդոիստների հետ համատեղ կանցկացնեն ուսումնամարզական հավաք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter