HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը շնորհավորել է Հարավային Օսիայի անկախության 22-ամյակը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական հեռագիր է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին:

Հեռագրում ասված է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի Հանրապետության ողջ ժողովրդին պետական անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինքնիշխան Հարավային Օսիայի կազմավորումը, նրա ազատության եւ անկախության հերոսական պաշտպանությունը Օսեթիայի ժողովրդի հնագույն պատմության ամենավառ էջերից մեկն է, նրա անկոտրում ոգու, հայրենասիրության եւ անձնազոհության ցայտուն դրսեւորումը:

Անկախության տարիների ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունը հասել է նշանակալի նվաճումների պետականաշինության, տնտեսության զարգացման, բնակչության կենամակարդակի բարձրացման գործում: Համոզված եմ՝ Հարավային Օսիան կունենա պայծառ ու հուսալի ապագա:

Վստահ եմ, որ մեր երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամությունը ոչ միայն կպահպանի առկա դինամիկան, այլեւ կհասնի որակապես նոր մակարդակի:

Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ ողջ հարավ-օսեթական ժողովրդին այս կարեւորագույն տոնի առթիվ: 

Խաղաղություն եւ բարգավաճում Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter