HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախ» մարզական ակումբի թիմը՝ մրցաշարի հաղթող

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան սեպտեմբերի 15-ին և 16-ին անցկացրեց «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի հանրապետական մրցումները՝ մասնակցությամբ Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արարատի մարզի և ԼՂՀ ութ ակումբային թիմերի:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց «Արցախ» մարզական ակումբի թիմը՝ Ստեփանակերտից, երկրորդում «Գյումրի» ակումբի պատանիներն էին, երրորդում՝ Աբովյանի «Խոջայան» թիմը:

«Արցախ» թիմը կմասնակցի Մոսկվայում հոկտեմբերի 26-ից 29-ը կայանալիք «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի եզրափակիչ մրցումներին:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter