
Մեքենան ընկել է ձորը. 2 զոհ
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 18.53-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 47-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա երկու զոհ։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա Պռադո» մակնիշի 08 ՕՕ 508 պ/հ (վարորդ` 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյան ) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը։
Պատահարի հետևանքով Դ. Գրիգորյանը և ուղևոր` 1992 թ. ծնված Տիրան Ավետիսյանը ստացված վնասվածքներից տեղում զոհվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել