HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Նոյեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։ Այս մասին հաղորդում են ԱԳՄԱ նախարարության լրատվական ծառայությունից։

«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման ակտիվ դինամիկան՝  և մի շարք ոլորտներում շարունակաբար խորացող համագործակցությունը։ Քննարկվել են գործընկերության խարտիայով նախանշված ոլորտերում և զարգացումների ներկայիս միտումներին համահունչ փոխգործակցության նոր հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել գործընկերության տնտեսական բաղադրիչին, ինչպես նաև G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերի:

Արարատ Միրզոյանը և Արյե Լայթսթոունը հանգամանալից անդրադարձ են կատարել 2025թ. օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովից ի վեր խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացված քայլերին և արդյունքներին: Այս համատեքստում անդրադառնալով ապաշրջափակման ու տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման հարցերին՝ զրուցակիցներն ընդգծել են նույն օրը ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկի կարևորությունը՝ որպես այս խոշոր նախագծի իրականացման և տարածաշրջանային համագործակցության զարգացման ևս մեկ առանցքային փուլ:

Արարատ Միրզոյանը և Արյե Լայթսթոունը մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների և գործընթացների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter